Լրահոս

23.12.2010 18:23


Մամեդյարով. «Հաջորդ տարի ցանկանում ենք հնարավորինս հասնել որևէ համաձայնության»

Մամեդյարով. «Հաջորդ տարի ցանկանում ենք հնարավորինս հասնել որևէ համաձայնության»

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր նշել է, թե ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում Ղարաբաղի հարցով ընդունված հնգակողմ հայտարարության մեջ  նշված է, թե բանակցությունները որ ուղղությամբ պետք է շարունակել:

-Առաջին հերթին, բանակցությունները պետք է շարունակել ՄԱԿ-ի խարտիայի, Հելսինկյան հայտարարության, ինչպես նաև Աքվիլայում և Մուսկոկայում հրապարակված հայտարարությունների հիման վրա,-ասել է նա և ավելացել,-Մադրիդյան սկզբունքներն առաջին անգամ համանախագահների կողմից ներկայացվեցին 2007թ., 2009թ. պատրաստվեց Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: Հաղորդում ենք, որ ադրբեջանական կողմը սկզբունքորեն ընդունել է Մադրիդյան սկզբունքները: Հայկական կողմը չի ընդունում որոշ պահեր: Ցանկանում ենք վերացնել այդ խնդիրը և սկսել աշխատել խաղաղության համաձայնագրի վրա։

Նա նաև հավելել է, թե Հայաստանի իշխանությունները նախ և առաջ պետք է հասկանան, որ նեկա «ստատուս-քվո»-ի պահպանումն անհնար է.

-Մենք շուտափույթ առաջխաղացում ենք սպասում, և հաջորդ տարի ցանկանում ենք հնարավորինս հասնել որևէ համաձայնության, այսինքն ավարտել հարցը և հաստատել պլանը,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը:

Այս խորագրի վերջին նյութերը