ԻՊ-ի գրոհայինը Մեծ Բրիտանիայում փորձել է հավաքագրել BBC-ի թղթակցին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինը Մեծ Բրիտանիայում փորձել է հավաքագրել BBC-ի թղթակցին՝ հրահրելով նրան լոնդոնյան կամրջի վրա հարձակման։
Guardian-ը հայտնում է, որ հեռուստառադիոընկերությունը հատուկ հետաքննություն է անցկացրել այդ թեմայով․ այն տևել է 2 տարի։ Այդ ընթացքում Բիրմինգեմից ԻՊ-ի գրոհային Ջունայդ Հուսեյնն առաջարկել է BBC-ի թղթակցին (նա քողարկել էր իր գործունեության բնույթը) միայնակ կամ խմբակային հարձակում իրականացնել լոնդոնյան կամրջի վրա։
Հուսեյնը նաև օգնություն է առաջարկել ռումբերի նախապատրաստումը յուրացնելու հարցում, սակայն 2015 թվականին ամերիկյան անօդաչուի հարվածից ոչնչացվել է սիրիական Ռաքքայում։
Լարգրողի և գրոհայինի շփումը, որն ընթացել էր ծածկագրված կայքով, շարունակվել է խմբավորման այլ հավաքագրողի հետ, ով պատմել է ոստիկանության աշխատակցի վրա հարձակման ծրագրերի, զենք և զինամթերք ձեռք բերելու մասին։

7or.am