Աշխարհ

04.09.2017 08:52


Լոս-Անջելեսի հայաշատ քաղաքներում երրորդ օրը մարում են պատմության մեջ ամենամեծ հրդեհը (տեսանյութ)

Լոս-Անջելեսի հայաշատ քաղաքներում երրորդ օրը մարում են պատմության մեջ ամենամեծ հրդեհը (տեսանյութ)

Լոս-Անջելեսում արտակարգ ծառայությունները դեռ չեն կարողանում հաղթահարել սեպտեմբերի 1-ին սկսված անտառային հրդեհը, որը ներգրավել է արդեն առնվազն 20 քկմ տարածք:

Քաղաքապետը հրդեհն արդեն անվանել է ամենախոշորը Լոս-Անջելեսի պատմության մեջ: Այս մասին հայտնում է The Hill-ը:

Հաղորդվում է, որ փրկարարները տարհանել են 700 տների բնակիչների, իսկ ներկայումս հաջողվել է մարել հրդեհի ներառած տարածքի միայն 10%-ը: Հրդեհի հետևանքների վերացմանը մասնակցում է ավելի քան 500 հրշեջ:

Կրակի դեմ պայքարը բարդանում է շատ շոգ և չոր եղանակով, քաղաքում ջերմաստիճանը մոտենում է 38 աստիճանի: Կրակը տարածվում է նաև ուժեղ քամու պատճառով: Տարհանում է իրականացվել Լոս Անջելեսի հայաշատ քաղաքներում, Գլենդելում, Բըրբենքում:

Աղբյուրը՝ artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը