Լրահոս

04.09.2017 08:20


Իջևանում «ԳԱԶ 24» է շրջվել

Իջևանում «ԳԱԶ 24» է շրջվել

Սեպտեմբերի 3-ին, ժամը 19:39-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Պռոշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան շրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ԳԱԶ 24» մակնիշի 35 SV 604 պետհամարանիշի (վարորդ Վ. Թ.) ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով հոսանքազրկվել է ավտոմեքենան և փակվել գազի բալոնի փականը:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը