Լրահոս

26.01.2010 14:32


Ռ. Հակոբյան. «Ղարաբաղյան հարցը լուծվելու է իրար հակասող երկու նորմերի շրջանակներում...»

Ռ. Հակոբյան.  «Ղարաբաղյան հարցը լուծվելու է իրար հակասող երկու նորմերի շրջանակներում...»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը խոսելով Սոչիում տեղի ունեցած Մեդվեդև-Ալիև-Սարգսյան հանդիպման մասին՝ ասել է, թե այն ակնկալիքը, որ կար այդ հանդիպումից, իրականցվեց, և 2010թ. բնորոշվեց որպես գործնական քայլերի տարի։

-Կողմերը համաձայնություն են ձեռք բերել նախաբանի շուրջ։ Եվ ճիշտ է, չի բացահայտվում, թե ինչ սկզբունքներ են ներառված, բայց կարելի է ենթադրել և հաշվի առնելով Լավրովի կարճ տեղեկատվությունը՝ կարելի է ասել, որ այնտեղ ձևակերպվում է այն, ինչի շուրջ ընթանալու է հիմնահարցի լուծումը, որը փոխառված է Մադրիդյան սկզբունքներից։ Ղարաբաղյան հարցը լուծվելու է իրար հակասող երկու նորմերի շրջանակներում՝ տարածքների ամբողջականություն և ազգերի ինքնորոշում, որը, կարծում եմ, կֆիքսվի նախաբանում,-ասել է նա։

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ամենամեծ  ձեռքբերումը Արցախի՝ որպես բանակցային կողմ գործընթացին մասնակցելու իրավունքի վերականգնումն է։

 -Ճիշտ է, դժվար է ասել, թե ինչ կարգավիճակով, և չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը թույլ կտա, որ հայկական կողմը երկու ձայնի իրավունքով մասնակցի բանակցություններին, բայց այն փաստը, որ Ղարաբաղը կմասնակցի պրոցեսին, ձեռքբերում է-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը