Աշխարհ

03.09.2017 21:37


Ազգային հավաքականը մարզվեց Դանիայի հետ հանդիպումից առաջ (տեսանյութ)

Ազգային հավաքականը մարզվեց Դանիայի հետ հանդիպումից առաջ (տեսանյութ)

Սեպտեմբերի 3-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» էին Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։

Ազգային հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից մարզմանը մասնակցում էին 22 ֆուտբոլիատներ: Արմեն Համբարձումյանն արդեն լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել է Ռուսաստան, իսկ Գոռ Մալաքյանը, ով փոխարինվեց Ռումինիայի հավաքականի հետ հանդիպման ընդմիջմանը՝ չմասնակցեց մարզմանը վնասվածքի պատճառով: Մալաքյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի նաև Հայաստան-Դանիա հանդիպմանը: Չնայած ռումինացիների հետ խաղում ստացած կարմիր քարտին, մարզմանը մասնակցում էր նաև Տարոն Ոսկանյանը` երկկողմանի խաղի համար համապատասխան քանակ ապահովելու համար:

Հայաստան-Դանիա հանդիպումը կկայան սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Այս խորագրի վերջին նյութերը