Լրահոս

03.09.2017 21:20


Հրդեհ Բյուրական գյուղին հարակից սարում (լրացված)

Հրդեհ Բյուրական գյուղին հարակից սարում (լրացված)

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 21:35-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 66 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 10, ոստիկանության 25 աշխատակից և հարակից գյուղերից բնակիչներ:

Մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը