Լրահոս

03.09.2017 17:50


Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել

Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության աշխատակիցներ և հարակից գյուղերից բնակիչներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը