Լրահոս

03.09.2017 10:46


Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ամերիկյան «Ջիպն» ու ռուսական «Նիվան»

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ամերիկյան «Ջիպն» ու ռուսական «Նիվան»

Սեպտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզոում: Ժամը 15:30-ի սահմաններում, Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Գողթ գյուղի վարչական տարածքում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 46-ամյա Զոհրապ Պետրոսյանի վարած ՎԱԶ-2112 մակնիշի 43 ՕL 259 համարանիշի և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 39-ամյա Արտակ Հարությունյանի վարած GMS-YՍKON մակնիշի 09 ՕԼ 622 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Նիվայի» վարորդն ու Ջիպի 6 ուղևորներ, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը