Լրահոս

03.09.2017 08:50


Հրդեհ Արաքսավան գյուղում

Հրդեհ Արաքսավան գյուղում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13:10-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արաքսավան գյուղի Ա. Խաչատրյան փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:48-ին, մարվել՝ 17:15-ին: Գյուղի տներից մեկի մոտակա անասնագոմում այրվել է 700 հակ պահեստավորված անասնակեր և ծաղկի տնկիներ (մոտ 40 քմ)։

Այս խորագրի վերջին նյութերը