Լրահոս

03.09.2017 08:36


Վրաերթ Տարոնցի փողոցում․ տուժածն արգելափակված է մնացել ավտոմեքենայի տակ

Վրաերթ Տարոնցի փողոցում․ տուժածն արգելափակված է մնացել ավտոմեքենայի տակ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:51-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տարոնցի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, տուժածն արգելափակված է ավտոմեքենայի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռուբեն Մուսայելյանը իր վարած «Ford Transit» մակնիշի 11 RA 101 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1937 թ. ծնված Է. Դ.-ին։

Փրկարարները Է. Դ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը