Լրահոս

02.09.2017 22:59


«Խոսրովի անտառ»-ի «Քորուզ» և «Մուսազ» ձորակներում մարվել է ծխացող 33 օջախ

«Խոսրովի անտառ»-ի «Քորուզ» և «Մուսազ» ձորակներում մարվել է ծխացող 33 օջախ

Ժամը 19:45-ին դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում մոտ 4 - 5 հա տարածքում այրվել են խոտածածկույթ և ծառի կոճղեր, մարվել են ծխացող 33 օջախ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 40 փրկարար և արգելոցի 15 աշխատակից: Ժամը 19:40-ին հայտարարվել է աշխատանքների ավարտ:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում արգելոցի աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը