Թուրքիայի զիուժը հարվածել է PKK-ի զինյալներին տեղական արտադրության ԱԹՍ-ով
Սեպետմբերի 1-ին Թուրքիայի զինուժը տեղական արտադրության ԱԹՍ-ով հարվածել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հարվածները հասցվել են Հաքքարի նահանգի Օղուլ գյուղի մոտակայքում: Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում սպանվել է PKK-ի 1 զինյալ, վիրավորվել է 3-ը:
Նշենք, որ Թուրքիայի ուժայինները քուրդ զինյալների դեմ հիմնականում օգտագործում են թուրքական արտադրության «Բայրաքթար» և «Անքա» ԱԹՍ-ների և՛ հարվածային, և՛ հետախուզական տարբերակները: Քրդերի դեմ գործողություններում նորգրավված են ժանդարմերիայի, ոստիկանության, ինրպես նաև զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ:
Ուժայինների և PKK-ի զինյալների բախումները Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում սկսել են դեռևս 2015-ի ամռանից: Բախումների արդյունքում մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել:

Աղբյուրը՝ razm.info