Լրահոս

02.09.2017 20:29


Բերման ենթարկվեց Արտաշիսյան փողոցից

Բերման ենթարկվեց Արտաշիսյան փողոցից

Սեպտեմբերի 2-ին, ժամը 1.10-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շենգավիթի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 46 հասցեի մոտից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին, որը 2016թ. հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի և 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի մեղադրանքներով:

Այս խորագրի վերջին նյութերը