Լրահոս

26.01.2010 14:20

ՀՀԿ պատգամավորի համոզմամբ՝ 2010–ին շոշափելի արդյունքներ չեն լինի

ՀՀԿ պատգամավորի համոզմամբ՝ 2010–ին շոշափելի արդյունքներ չեն լինի

-Հայ-թուրքական արձանագրությունների տարողունակ լինելը ենթադրում է, որ 2010թ. հազիվ թե ականատես լինենք ղարաբաղյան խնդրի որոշակի ոչ տեսական, այլ գործնական լուծումների,-խոսելով Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպման արդյունքների մասին՝ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը։

Պատգամավորը նշել է, որ ինքը կիսում է ՌԴ նախագահի և վարչապետի այն տեսակետները, թե «դրանք երկուսն էլ՝ և՛ հայ-թուրքական հարաբերությունները, և՛ արցախյան կարգավորման գործընթացը, այնքան բարդ և տարողունակ են, որ առանձին ընթացող գործընթացներ են»։

-Ուղղակի համոզված եմ, որ կոնկրետ Արցախի հետ կապված իրական, շոշափելի արդյունքներ հազիվ թե նկատելի լինեն,-ասել է Ա. Դավթյանը։

Պատգամավորը նկատել է, որ և՛ Արցախի ինքնորոշման խնդիրը, և՛ այն հարցը, թե Ադրբեջանը երբեք չի համաձայնի այն մտքի հետ, որ ԼՂՀ-ն լինի Ադրբեջանի կազմից դուրս, հին արտահայտություններ են և աստիճանաբար տեղը պետք է զիջեն ավելի կառուցողական դիրքորոշումներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։