Լրահոս

02.09.2017 11:36


Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուսը. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուսը. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Էդվարդ Տիգրանյանը իր վարած ПАЗ 672 մակնիշի 32 75 Լ համարանիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և, այնուհետև, հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Դալարիկ գյուղի բնակիչներ, 17-ամյա Խոսրով Մանուկյանն ու 17-ամյա Նարեկ Քարամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում էր Արմավիր-Դալարիկ-Երվանդաշատ-Բագարան երթուղին, իսկ հիվանդանոց տեղափոխված երեխաներից Խ. Մանուկյանը սովորում է Դալարիկ գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, իսկ Ն. Քարամյանը՝ Արմավիր քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը