Լրահոս

02.09.2017 11:16


Երասխ-Երևան ճանապարհին «ՎԱԶ-21010»-ը բախվել է կայանված «Ford Transit» ավտոքարշակին․ կան տուժածներ

Երասխ-Երևան ճանապարհին  «ՎԱԶ-21010»-ը բախվել է կայանված «Ford Transit» ավտոքարշակին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 01:00-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Նորագավիթ-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21010» մակնիշի 08 LL 803 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է կայանված «Ford Transit» մակնիշի 34 ON 354 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոքարշակին:

1993 թ. ծնված Ա. Մ.-ը և 1995 թ. ծնված Դ. Ն.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը