Լրահոս

02.09.2017 10:40


«Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում այրվում է մոտ 4 հա խոտածածկույթ

«Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում այրվում է մոտ 4 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:21-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալից տեղեկություն է ստացվել, որ արգելոցի տարածքում կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել 33 փրկարար ծառայող, 1 քաղ. ծառայող: Աշխատանքներին մասնակցել են արգելոցի 20 աշխատակից:

Պարզվել է, որ այրվում է մոտ 4000 քմ խոտածածկույթ:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:40-ի դրությամբ «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում այրվում է մոտ 4 հա խոտածածկույթ: Դեպքի վայրում աշխատում են 38 փրկարար, 2 քաղծառայող և արգելոցի 15 աշխատակիցներ:

Այս խորագրի վերջին նյութերը