Աշխարհ

02.09.2017 10:33


Թրամփի հրամանագրով՝ ԱՄՆ-ը մուտք գործելու մերժում ստացած անձանց կառավարությունը կօգնի ստանալ վիզա (տեսանյութ)

Թրամփի հրամանագրով՝ ԱՄՆ-ը մուտք գործելու մերժում ստացած անձանց կառավարությունը կօգնի ստանալ վիզա (տեսանյութ)

Իրավապաշտպանները և Թրամփի վարչակազմը եկել են համաձայնության, ըստ որի կառավարությունը պարտավորվում է տեղեկացնել ԱՄՆ-ը մուտք գործելու մերժում ստացած բոլոր անձանց, որ իրենք երեք ամսվա ընթացքում կարող են արդարադատության նախարարության ներկայացուցիչների օգնությամբ կրկին դիմել ամերիկյան վիզա ստանալու:

Ի պատասխան կհանվեն վարչակազմի դեմ բոլոր դատական պահանջները:

Նախագահ Թրամփն իր նախագահության առաջին օրերից ստորագրել է ԱՄՆ-ը մուտքն արգելող հրամանագիր Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի ու Եմենի քաղաքացիների համար:

Այս հրամանագիրը բողոքի լայն ալիք էր բարձրացրել հանրության շրջանում, որին հետևել էին նաև մի քանի դատական հայցեր ընդդեմ կառավարության:

Դաշնային դատարանը 8 օր անց կարճեց Թրամփի ստորագրած հրամանագիրը, որին ի պատասխան վարչակազմը հայտնեց, որ կվերանայի այն:

Հետագայում Իրաքը դուրս էր բերվել վերոհիշյալ երկրների ցանկից, սակայն հունիսին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշեց, որ հրամանագիրը կկիրառվի Իրաքի այն քաղաքացիների հանդեպ, ովքեր չեն կարողանա ներկայացնել համապատասխան կապեր ԱՄՆ-ում գտնվող անձի կամ կազմակերպության հետ:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը