Մեթյու Բրայզայի թեկնածությունը Սենատ է հետ տարվելու
ԱՄՆ նախագահը դեսպանների չհաստատված թեկնածությունները կրկին պետք է առաջարկի Սենատի նոր կազմին։ ԱՄՆ Կոնգրեսի վեցժամյա քննարկումներից հետո պարզ դարձավ, որ դեսպանների չհաստատված թեկանածությունների հարցերը, այդ թվում և Մեթյու Բրայզայինը, հետ կուղղարկվեն Սպիտակ Տուն։
«Այդ բոլոր փաստաթղթերը հաջորդ տարի պետք է ներկայացվեն Սենատի նոր կազմին»,-ասվում է ԱՄՆ Սենատի պաշտոնական մեկնաբանության մեջ։
Մեթյու Բրայզան ԱՄՆ նախագահի կողմից Ադրբեջանի դեսպան էր նշանակվել այս տարվա մայիսին։ Սենատում նրա հաստատման գործընթացը շատ երկար է տևել՝ շնորհիվ հայկական լոբբիի, քանի որ Բրայզան ադրբեջանամետ դիրքորոշում ունի։
Չնայած այն հանգամանքին, որ Սենատի Արտաքին գործերի հանձնաժողովը հաստատել է Բրայզայի թեկանածությունը, այն Սենատի ամբողջ կազմի քվեարկության չի դրվել։ Եվ այսպես, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն ազատ է մնում արդեն մոտ կես տարի։