Աշխարհ

02.09.2017 07:23


Բահչելին Բարզանիին սպառնացել է «թուրքական ապտակով»

Բահչելին Բարզանիին սպառնացել է «թուրքական ապտակով»

Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեին:

«Բարզանին համառ դիրքորոշում է ցուցաբերում: ԱՄՆ-ից ստացած աջակցությամբ է առաջ շարժվում: Բարզանին ճանաչում է Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին, բայց նա չի ճանաչում թուրքերին, մի օր նա նույնիսկ չի էլ իմանալու, թե ինչպես ապտակ կստանա մեզանից»,- ըստ թուրքական «Haber.sol» լրատվական կայքի՝ ասել է Բահչելին:

Թուրքական «Milliyet» պարբերականի համաձայն էլ՝ Բահչելին իր խոսքում ասել է, որ անկախության հանրաքվեին պետք է մասնակցի նաև Իրաքյան Քուրդիստանի Քիրքուք շրջանի բնակչությունը, որտեղ ապրում են մեծ մասամբ թուրքմեններ և արաբներ:

Առաջ քաշելով այն անհիմն պնդումը, թե Քիրքուքը « թուրքական տարածք» է, նա մասնավորապես հավելել է, որ Քիրքուքի բնակչությունը երբեք չի ընդունի այդ հանրաքվեն: Իսկ Թուրքիան էլ ամեն ինչ կանի, որպեսզի ապահովվի Քիրքուքում ապրող թուրքմենների և արաբների անվտանգությունը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը