Հրայր Կարապետյան. «Խնդիրը դեռևս մինչև լուծում շատ ճանապարհ պետք է անցնի»
-Այնուամենայնիվ, այս հանդիպումը նախորդ հանդիպումներից որևէ բանով չտարբերվեց,- անդրադառնալով հունվարի 25-ին Սոչիում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։
Նա նշել է, որ ցանկացած նմանատիպ հանդիպումից առաջ իրարանցում է լինում, որը, ինչպես միշտ, «հույսերը» չի արդարացնում. «Կարծում եմ, որ խնդիրը դեռևս մինչև լուծում շատ ճանապարհ պետք է անցնի»։
Ինչ վերաբերում է համաձայնագրի ներածական մասի պայմանավորվածությանը, Հ. Կարապետյանն ասել է, որ գուշակելով չի կարող ասել, թե որն է դա, քանի որ պետք է ծանոթանա փաստաթղթին։ Ծանոթանալու ձևերից է հարցումը նախարարին, սակայն վերջին հարցմանը, նրա խոսքերով, զարմանալի պատասխան էր հետևել։

7or.am