«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին օգոստոսի 31-ին բերման է ենթարկվել ոստիկանության կողմից` ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կասկածանքով:
Իրավապահ մարմինները Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին ձերբակալել են իր բնակավայրից` Չեշիրից ոչ շատ հեռու, հայտնում է «Daily Mail»-ը:
Հիշեցնենք` օգոստոսի 23-ին Ռունին պաշտոնապես հայտարարեց Անգլիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:
Ընդհանուր առմամբ նա ազգային թիմի կազմում 119 հանդիպման է մասնակցել և դարձել է 53 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստն ազգային թիմի լավագույն ռմբարկուն է և անցկացրած խաղերի քանակով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` զիջելով միայն Պիտեր Շիլտոնին, որի ակտիվում 125 հանդիպում կա:
Ռունին բերման է ենթարկվել

Աղբյուրը՝ armsport.am