Լրահոս

23.12.2010 16:28


Աբրամովիչին առաջադրել են «Լավագույն ֆուտբոլային ղեկավար» անվանակարգում

Աբրամովիչին առաջադրել են «Լավագույն ֆուտբոլային ղեկավար» անվանակարգում

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը, ով տնօրինում է անգլիական ֆուտբոլային «Չելսի» ակումբը, առաջադրվել է «Global Soccer Awards» 2010թ. մրցանակաբաշխության «Լավագույն ղեկավար» անվանակարգում։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-29-ին՝ Դուբայում։

Աբրամովիչի մրցակիցներն են «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին, «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը, «Բավարիա»-ի գլխավոր մենեջեր Ուլի Հենեսը և «Ատլետիկո»-ի գլխավոր մենեջեր Միգել Անխել Հիլը։

2010թ. Աբրամովիչը Մեծ Բրիտանիայում բնակվող ամենահարուստ մարդկանց ցուցակում 2-րդն է։ «Sunday Times» թերթը նրա կարողությունը գնահատել է 7,4 մլրդ ֆունտ՝ նախորդ տարվա համեմատ 400-ով ավելի։

Իսկ իտալացի հանրահայտ դիզայներներ Ստեֆանո Գաբբանին և Դոմենիկո Դոլչեն «Չելսիի» խաղացողների ու աշխատակազմի համար նոր կոստյումներ են ստեղծել։

Այս խորագրի վերջին նյութերը