Աշխարհ

01.09.2017 19:55


Թուրքիայում տեղի ունենալիք «Օսմանյան արխիվների համաժողովում» կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը

Թուրքիայում տեղի ունենալիք «Օսմանյան արխիվների համաժողովում» կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը

Թուրքիայում նոյեմբեր ամսին տեղի կունենա «Օսմանյան արխիվների 2-րդ միջազգային համաժողովը», որի ընթացքում օրակարգում կլինի նաև Հայոց ցեղասպանության հարցը: Այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» օրաթերթը՝ նշելով, որ համաժողովի բացումը կանի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Միջոցառմանը մասնակիցների թվում կլինեն մտավորականներ, պատմաբաններ, արխիիվագետներ, որոնք ըստ աղբյուրի՝ «հիմնվելով պաշտոնական փաստաթղթերի և Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին պատկանող, արխիվում տեղ գտած նյութերի վրա, կքննարկեն պատմական փաստերը»: Մասնավորապես համաժողովի ընթացքում կլինեն «Օսմանյան կայսրությունում արտագաղթը և բռնի արտագաղթը» և «Լոզանի և նեղուցների հարցը» խորագրով քննարկումներ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը