Աշխարհ

01.09.2017 21:24


Քուրդ զինյալների հարձակման հետևանքով թուրքական կողմն ունի կորուստներ

Քուրդ զինյալների հարձակման հետևանքով թուրքական կողմն ունի կորուստներ

Օգոստոսի 31-ին Թուրքիայի Բինգյոլ և Շըրնաք նահանգներում կրկին թուրք-քրդական բախումներ են տեղի ունեցել, որի ժամանակ թուրքական կողմը ունեցել է կորուստներ: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Բինգյոլի Ալընջըք գյուղի մոտակայքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ ռազմական գործողություն է իրականացվել, որի ընթացքում թուրքական կողմը ունեցել է կորուստներ: Մարտերում մահացել է գյուղի պահակներից մեկը. ևս մեկը՝ վիրավորվել:

Թուրքական ուժերը դեպքի վայր են ուղարկել 1 ուղղաթիռ, որը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց:

Նույն օրը Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանում PKK-ականնները հարձակվել են տեղի պահակներից մեկի տան վրա, որի ժամանակ վերջինս սպանվել է: Դեպքից հետո քուրդ զինյալները նահանջել են ելման կետեր: Նրանց դեմ լայնամասշտաբ օպերացիա է սկսվել:

Նշենք, որ Թուրքիայում PKK-ն համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ գործողությունները տեղի են ունենում, թե երկրի ներսում, թե դրանից դուրս:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը