Իրանի և Թուրքիայի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն և Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսազրույց են կայացել: Թուրքական «Dunya» լրատվամիջոցը հղում անելով Իրանի նախագահականին՝ նշում է, որ նախագահները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են թուրք-իրանական հարաբերությունների հեռանկարը՝ մասնավորապես Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո:
Էրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները էլ ավելի կզարգանան, թե՛ տնտեսական, և թե՛ քաղաքական տեսանկյունից:
Նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ այժմ թուրք-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից մեկը՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեն է: Թե պաշտոնական Անկարան, թե Թեհրանը դեմ են հանրաքվեի անցկացմանը:

Աղբյուրը` Ermenihaber.am