Հայտնի թուրք հոդվածագիր Ասլը Էրդողանը, որին արգելել են դուրս գալ երկրից, հայտնել է, որ ծանր հոգեբանական ճնշումների է ենթարկվում:
Էրդողանը պատրաստվում էր մեկնել Գերմանիա, որտեղ սեպտեմբերի 22-ին պետք է ստանար «Էրիխ Մարիա Ռեմարկի անվան խաղաղության մրցանակը»:
Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը հայտնում է, որ Էրդողանի՝ Թուրքիայից դուրս գալու արգելքի որոշման դեմ բողոքը դատարանը կքննի միայն հոկտեմբերի 30-ին:
Ըստ լրագրողի՝ իր կալանավորման, ինչպես նաև երկիրը չլքելու որոշման պատճառով ինքը չի կարողացել ներկա լինել 5 մրցանակաբաշխության, որտեղ պետք է մրցանակ ստանար, հրավիրվել, սակայն բաց է թողել մոտ 30-40 փառատոնների մասնակցելու հնարավորություն:
«Անկեղծ ասած, ինձ լավ չեմ զգում: Մեկը մյուսի հետևից տրավմաների եմ ենթարկվում: Սա հոգեբականական ճնշում է: Մի՞թե հացադուլին կամ ինքնասպանությանը ինձ այլընտրանք չեն թողնելու»:
Հիշեցնենք, որ Էրդողանը 2016 թվականին ընդդիմադիր «Özgür Gündem» թերթի դեմ սկսված հետաքննության շրջանակներում կալանավորվել էր՝ մեղադրվելով «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեջ: 4 ամիս անց` 2016թ դեկտեմբերի 29-ին, Էրդողանն ազատ էր արձակվել, իսկ 2017թ հունիսի 22-ին վերացվել էր երկրից դուրս գալու արգելքը:
Էրդողան. «Ինձ ինքնասպանությունը այլընտրանք չե՞ն թողնելու»

Աղբյուրը` Ermenihaber.am