Աշխարհ

01.09.2017 10:41


ՌԴ-ն կթույլատրի Թուրքիայից բանջարեղենի որոշ տեսակների ներկրումը

ՌԴ-ն կթույլատրի Թուրքիայից բանջարեղենի որոշ տեսակների ներկրումը

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից հանում է Թուրքիայից որոշ բանջարեղենային տեսակների (հազար, դդմիկ, պղպեղ և դդում) մատակարարումների արգելքը։

Այս մասին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը։ Նրա խոսքով՝ նման որոշումն ընդունվել է թուրքական ձեռնարկություններում ստուգումների արդյունքներով, որոնք անցկացվել են մայիսին «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից։ Այս մասին հայտնում է currenttime.tv-ն։

«Մենք մեր հերթին ակնկալում ենք, որ թուրք գործընկերներն իրենց շուկա կթողնեն տավարի և թռչի մսի ռուս արտահանողներին»,-հավելել է Տկաչևը։

Այս տարվա մարտին Ռուսաստանը հանել էր Ռուսաստանից սոխի, ծաղկակաղամբի, բրոկոլլիի մատակարարումների արգելքը, որը սահմանվել էր 2016 թվականի հունվարի 1-ից։

Լոլիկը նախկինի պես մնում է արգելքի տակ։ Նախարարի խոսքով՝ այդ հարցը սեպտեմբերի 14-ին Թուրքիայում կքննարկվի գուղատնտեսական հարցերով ռուս-թուրքական գործադիր կոմիտեի առաջին նիստում։

Արգելքների պատճառ են հանդիսացել Ռուսաստանի համար կարանտինային օրգանիզմները, որոնցով վարակված են եղել բանջարեղենները։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը