Աշխարհ

01.09.2017 10:00


«Դիանա․ իր իսկ խոսքերով» ֆիլմն այժմ հասանելի է նաև համացանցում

«Դիանա․ իր իսկ խոսքերով» ֆիլմն այժմ հասանելի է նաև համացանցում

Արքայադուստր Դիանան 20 տարի առաջ է զոհվել ավտովթարում, սակայն նրա կյանքն ու ճակատագիրը նախկինի նման շարունակում են հետաքրքրել աշխարհի միլիոնավոր մարդկանց։

Դիանայի մասին պատմող «Իր իսկ խոսքերով» (In Her Own Words) սկանդալային ֆիլմն այժմ հասանելի է նաև համացանցում։ Այն ներկայացնում է արքայազն Չարլզի հետ կյանքի մասին արքայադստեր խոստովանությունները։

Այս ֆիլմը հանրության շրջանում բուռն արձագանք է ստացել։ Դրա ցուցադրությանը դեմ էին Դիանայի հարազատներն ու ընկերները․ նրանք համոզված են, որ ժապավենն անձնական կյանքի կոպիտ միջամտություն է։

Ֆիլմում ներկայացված են արքայադստեր հռետորության և հրապարակային խոսքի մարզիչ Պիտեր Սետելենի կողմից արված ձայնագրությունները։ Դրանց մի մասն ավելի վաղ հրապարակվել էին ԱՄՆ-ում։ Այդ ձայնագրություններից որևէ մեկը, սակայն, նախատեսված չի եղել հանրային դիտման համար։

Դիանան իր մարզչի հետ կիսվել է անձնական խնդիրներով, պատմել իր ընկճախտի և բուլեմիայի մասին, անկեղծացել, որ վիրավորված է եղել Չարլզից նշանադրության ժամանակ և Եղիսաբեթ II թագուհու կողմից օգնություն չի ստացել, երբ պարզվել է, որ Չարլզը սիրում է ոչ թե երիտասարդ կնոջը, այլ իր ընկերուհի Կամիլա Պարկեր-Բոուլզին։

Դիանան նաև պատմել է իր թիկնապահ Բարի Մանակիի հանդեպ ունեցած պլատոնական սիրահարվածության մասին, ով մահացել է ավտովթարում։ Արքայադուստրը վստահ է, որ նրան սպանել են։

Թագուհու նախկին մամուլի խոսնակ Դիկի Արբիտերը ցուցադրված ֆիլմն անվանել է «արյան վրա փող դիզելու» փորձ։ Նա նաև հայտարարել է, որ նման ձայնագրությունների հրապարակումը խայտառակություն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը