Լրահոս

26.01.2010 13:53

Շվեյցարիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ-թուրքական գործընթացը

«Մենք անհամբերությամբ սպասում ենք հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը։ Դա ճանապարհ կբացի արձանագրություններով ենթադրվող քայլերի իրականացման համար»,-ասված է  Շվեյցարիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Միաժամանակ, Շվեյցարիայի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել
պաշտոնական Անկարայի այն դիրքորոշմանը, համաձայն որի թուրքիայի իշխանությունները նպատակահարմար չեն գտնում, Հայաստանի ՍԴ որոշումից հետո, արձանագրությունները ներկայացնել խորհրդարանի վավերացմանը։ «Միջնորդությունը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթացում հանդիսանում է Շվեյցարիայի քաղաքականության բաղցկացուցիչը, և մենք ձեռնպահ կմնանք մեկնաբաել տվյալ հարցի հետ կապված այս կամ այն դրվագը»։

Ըստ «APA»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։