Լրահոս

01.09.2017 18:31


Աբովյանում վագոն-տնակ է այրվել

Աբովյանում վագոն-տնակ է այրվել

Օգոստոսի 31-ին, ժամը 18:32-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի տնակներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:51-ին, մարվել՝ 20:05-ին: Այրվել է Ջ. Մ.-ին պատկանող վագոն-տնակի տանիքն ամբողջությամբ (27 քմ), միջնապատը (20 քմ) և կենցաղային իրեր:

Այս խորագրի վերջին նյութերը