Աշխարհ

01.09.2017 09:18


Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դարձավ բրոնզե մեդալակիր։ Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը զիջեց Կուբան ներկայացնող Էնդի Կրուզ Գոմեսին եւ չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։

Եվրոպայի գործող չեմպիոն Բաչկովը բրոնզե մեդալն ապահովել էր հաղթելով դեռ քառորդ եզրափակչում։

Եզրափակչում կուբացի բռնցքամարտիկը ոսկե մեդալի համար կպայքարի Ուզբեկստանի ներկայացուցիչ Իկբոլժոն Խոլդարովի հետ։

Ավելի վաղ 60 կգ քաշային կարգում պայքարից դուրս էր մնացել Կարեն Տոնականյանը։

Այս խորագրի վերջին նյութերը