Լրահոս

01.09.2017 11:15


Երևան-Սևան ճանապարհին մեքենան հարվածել է ծառերին

Երևան-Սևան ճանապարհին մեքենան հարվածել է ծառերին

Սեպտեմբերի 1-ին, ժամը 01:02-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին ՎԱԶ 2107 մակնիշի ВВ 87 0Р 34 (1987 թ. ծնված Պ. Պ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 7մ) և հարվածել ծառերին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ժամը 02:30-ին՝ մեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել ավտոքարշակին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը