Լրահոս

01.09.2017 12:08


Հրդեհ Հրազդան քաղաքում

Հրդեհ Հրազդան քաղաքում

Օգոստոսի 31-ին, ժամը 16:44-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի տնակների մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնակներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 21:36-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ) և մոտ 400 հակ անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը