Վանում 30 օրով կարգելվեն նստացույցերն ու մամուլի ասուլիսները
Վաննահանգում ժամանակավորապես կարգելվի անցկացնել մամուլի ասուլիսներ և նստացույցեր: Թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցը, հղում անելով Վանի նահանգապետարանին, նշում է, որ արգելքը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից և կտևի մինչև հոկտեմբերի 1-ը:
Իսկ ցույցեր և երթեր իրականացնելու համար անհրաժեշտ կլինի թույլտվություն ստանալ նահանգապետարանից:
Վերոնշյալ միջոցառումները իրականացվում են անվտանգության նկատառումներից ելնելով: Արգելքը սահմանվել է Թուրքիայի «Հանրահավաքների և ցույցերի վերաբերյալ օրենքի» շրջանակներում:
Նշենք, որ Վան նահանգում հաճախակի են տեղի ունենում ռազմական գործողություններ քուրդ զինյալների դեմ:
Վանում 30 օրով կարգելվեն նստացույցերն ու մամուլի ասուլիսները
Վան նահանգում ժամանակավորապես կարգելվի անցկացնել մամուլի ասուլիսներ և նստացույցեր: Թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցը, հղում անելով Վանի նահանգապետարանին, նշում է, որ արգելքը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից և կտևի մինչև հոկտեմբերի 1-ը:
Իսկ ցույցեր և երթեր իրականացնելու համար անհրաժեշտ կլինի թույլտվություն ստանալ նահանգապետարանից:
Վերոնշյալ միջոցառումները իրականացվում են անվտանգության նկատառումներից ելնելով: Արգելքը սահմանվել է Թուրքիայի «Հանրահավաքների և ցույցերի վերաբերյալ օրենքի» շրջանակներում:
Նշենք, որ Վան նահանգում հաճախակի են տեղի ունենում ռազմական գործողություններ քուրդ զինյալների դեմ:
Աղբյուրը` Ermenihaber.am