Լրահոս

26.01.2010 13:25


Թուրքիայի վարչապետին հակասեմական են անվանել

Թուրքիայի վարչապետ Էրդողանը բացահայտ հակասեմական քաղաքականություն է վարում և իր արտահայտություններով հակասեմական տրամադրություններ է հրահրում։ Այս մասին ասված է Իսրայելի ԱԳՆ հատուկ պատասխանում, որը հանձնվել է «7 նախարարների» համաժողովի ուսումնասիրմանը։ Իսրայելում թուրք դեսպանի հետ տեղի ունեցած միջադեպից 2 շաբաթ անց հրապարակված այս պատասխանում ասվում է նաև, որ այդպիսով հարված է հասցվել Թուրքիայի ազգային արժանապատվությանը, սակայն  այդ երկիրն Իսրայելի նկատմամբ ունեցած հարաբերություններում անցել է բոլոր թույլատրելի սահմանները։

«Էրդողանն անընդմեջ կեղծ ազդակներ է հղում Իսրայելի վերաբերյալ, ինչը մնում է թուրք հասարակության ենթագիտակցության մեջ և մամուլում հակասեմական կտրուկ հոդվածների ու ելույթների պատճառ է դառնում»,- ասված է պատասխանում։

 

Այս խորագրի վերջին նյութերը