Աշխարհ

31.08.2017 14:17


Թուրքիայի անվտանգության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ Գերմանիայից ապաստան են խնդրել

Թուրքիայի անվտանգության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ Գերմանիայից ապաստան են խնդրել

Թուրքիայի ոստիկանության և հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներ ապաստան են հայցել Գերմանիայից:

Այս մասին հայտնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը՝ հղում անելով գերմանական «Die Welt» թերթին: Ըստ ներկայացված տեղեկության՝ Գերմանիայից ապաստան են խնդրել Թուրքիայի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) մեկ բարձրաստիճան պաշտոնյա:

Բացի այդ Գերմանիայի Հեսսեն նահանգում ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Գերմանիայի դաշնային անվտանգության ծառայության և Թուրքիայի անվտանգության ստորաբաժանումների միջև հարաբերությունները համակարգող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Դիմումների մանրամասները չեն հրապարակվել՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության հարցում պետության պարտավորությունը:

Նշվում է, որ 2015 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո 6700-ից ավելի Թուրքիայի քաղաքացի Գերմանիայից ապաստան ստանալու դիմում է ներկայացրել: Նրանց մեջ կան նաև դիվանագիտական անձնագիր ունեցողներ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը