Աշխարհ

31.08.2017 14:09


Սև ծովում լողալն արգելված է

Սև ծովում լողալն արգելված է

Վրաստանի ծովամերձ Աջարիայում՝ Սեւ ծովի ափին, սպասվում է փոթորիկ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից «ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են, որ սպասվում է եղանակի վատթարացում, ինչի պատճառով էլ Սեւ ծովում լողալն արգելելու հատուկ նշաններ են տեղադրված Քոբուլեթիի եւ Բաթումիի ափերին։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը