Լրահոս

31.08.2017 09:26


Ծաղկաձորի մոտակա սարից Toyota-ն կողքի անիվներով կախվել է դեպի ձորակը

Ծաղկաձորի մոտակա սարից Toyota-ն կողքի անիվներով կախվել է դեպի ձորակը

Օգոստոսի 31-ին, ժամը 01:48-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի մոտակա սարին ավտոմեքենան կողքի անիվներով կախվել է դեպի ձորակը, առկա է ընկնելու վտանգ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Toyota Land Cruiser մակնիշի 34 DՍ 936 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Ա.) դեպի ձորակն է կախվել Մեղրաձոր գյուղի մոտակա սարից:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի:

Այս խորագրի վերջին նյութերը