Աշխարհ

30.08.2017 16:31


Աստանա–Երևան ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ակտաու քաղաքում

Աստանա–Երևան ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ակտաու քաղաքում

Ղազախական SCAT ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Աստանա–Երևան չվերթը, ուղևորի առողջական խնդրի պատճառով չնախատեսված վայրէջք է իրականացրել Ակտաու քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Ղազախստանը` հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` օգոստոսի 30–ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 14։00–ին։

Արդեն թռիչքի ժամանակ ուղևորուհին 2 անգամ վատացել է, ինչի պատճառով ինքնաթիռի հրամանատարը որոշում է կայացրել վայրէջք կատարել Ղազախստանի հարավ–արևմուտքում գտնվող Ակտաու օժանդակ օդանավակայանում։

«Օդանավակայան հրավիրված բժշկական խումբը հետազոտել է կնոջը։ Կարճ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը բարելավվել է, և ինքնաթիռը` բոլոր ուղևորներով, շարունակել է թռիչքը»,–ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ինքնաթիռում կար 86 ուղևոր։ Թռիչքը հետաձգվել է 1 ժամ, 40 րոպե։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը