Մերզլյակով. «Երևանն ու Բաքուն իրենց առաջարկները պետք է երկու շաբաթվա ընթացքում ներկայացնեն»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համանախագահների հետ կայացած հանդիպումից հետո, հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Մադրիդյան սկզբունքների վիճելի կետերի վերաբերյալ առաջիկա ժամանակահատվածում պետք է ներկայացնեն իրենց առաջարկները։ Մերզլյակովը հույս է հայտնել, որ կողմերն իրենց առաջարկները կներկայացնեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, որից հետո համանախագահները կժամանեն տարածաշրջան։ Անդրադառնալով հունվարի 25-ին կայացած բանակցություններին՝ ռուսաստանցի համանախագահն ասել է, որ դա եղել է բաց և կառուցողկան երկխոսություն։ Մերզլյակովը նաև ընդգծել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ՝ եռակողմ հանդիպման կարևորությունը։ Այնուհանդերձ, նա ձեռնպահ է մնացել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ մինչև տարվա վերջ որևէ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ կանխատեսումներից։

Ըստ «Trend»-ի