Սիրիայում բախումներ են եղել ԱՄՆ զինծառայողների և Թուրքիայի հովանավորյալ զինյալների միջև
Օգոստոսի 29-ին Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակը հայտնել է, որ Թուրքիայի հովանավորյալ զինյալները կրակել են Մանբիջում տեղակայված ամերիկյան զինծառայողների վրա. ԱՄՆ ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել: ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ռայան Դիլոնն այս մասին հայտնել է Reuters գործակալությանը:
Գնդապետ Դիլոնը նշել է, որ իրենց ուժերը պարեկություն էին իրականացնում Մանբիջում, որից արևելք տեղակայված են մեծամասամբ Թուրքիայի հովանավորությամբ գործող զինյալ խմբավորումներ [նույն հատվածում նաև Թուրքիայի զինված ուժերի ստորաբախանումներն են տեղակայվել՝ խմբ.]:
Փոխհրաձգության ընթացքում ամերիկյան կողմը կորուստներ չի ունեցել: Ամերիկյան CNN հեռուստաընկերության կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակներից Էրիկ Պահոնը հայտնել է, որ իրենք արդեն կապնվել են թուրքական իշխանությունների հետ:
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակը նշել է, որ իրենք բողոքի նոտա են հղել Թուրքիա, քանի որ այդ զինյալներին զինում և աջակցում է թուրքական կողմը: Պահոնն ավելացրել է, որ կոալիցիայի ուժերը շարունակելու են պարեկություն իրականացնել Մանբիջի տարածքում և աջակցել Մանբիջի ռազմական խորհրդին:
Նշենք, որ Մանբիջը ներկայում գտնվում է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) զորաջոկատների և մասամբ նաև արաբների կազմված ուժերի վերահսկողության տակ: Թուրքիայի իշխանությունները չեն թաքցնում, որ իրենք Սիրիայի քրդերին դիտում են որպես սպառնալիք և միշտ պատրաստ են նրանց դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսել:
Սակայն ներկայում քրդական ուժերը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ ներգրավված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «մայրաքաղաք» Ռաքքայի ազատագրման գործողություններին: ԱՄՆ դիրքորոշումն առայժմ կանխում է թուրք-քրդական զինված լայնածավալ բախումները Սիրիայի այդ հատվածներում:

Աղբյուրը՝ razm.info