Աշխարհ

30.08.2017 10:36


Ստամբուլում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Ստամբուլում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Ստամբուլում ջրհեղեղը կաթվածահար է արել տեղացիների առօրյան և մեգապոլսի երթևեկությունը։

Հեղեղումների պատճառով տեղի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել։ Այս մասին հայտնում է diken.com.tr կայքը։

Հեղեղաջրերը ողողել են մետրոկայարանները, ստորգետնյա կայանատեղիները, խանութները և շենքերի ստորին հարկերը։ Հաղոդվում է ՃՏՊ-ների թվի ավելացման մասին։

Նշվում է նաև, որ քաղաքի երեք օդանավակայաններից մեկը հայտնվել է սաստիկ կարկուտի հարվածի տակ։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը