ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ ծեծկռտուքի գործով Վաշինգտոնի դատարանը 19 անձի մեղադրանք է առաջադրել
ԱՄՆ դատախազությունը հայտնում է, որ Վաշինգտոնի դատարանը մեղադրանք է առաջադրել Թուրքիային անվտանգության ծառայության 15 ներկայացուցիչների և 4 այլ անձի նկատմամբ՝ այս տարվա մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ժամանակ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցարարների վրա հարձակվելու համար։
Վաշինգտոնի ոստիկանապետը ասել է, որ դաժան հարձակման արդյունքում 11 խաղաղ ցուցարար տարբեր վնասվածքներ են ստացել։
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը ասել էր, թե Էրդողանի դեմ բողոքողները կապ ունեն Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ, PKK) հետ, որը Թուրքիայում արգելված զինված, ահաբեկչական կազմակերպություն է համարվում: Վաշինգտոնի ոստիկանապետն էլ հայտարարել էր, որ նման ապացույցներ չկան, թե ցուցարարները ՔԲԿ-ի հետ կապեր ունեն:
Հիշեցնենք, հունիսի 14-ին ամերիկացի պաշտոնյաները հայտնեցին, որ միջադեպի կապակցությամբ ձերբակալել են երկու թուրքի՝ Սինան Նարինին Վիջինիայից և Էյուփ Յըլդըրըմին Նյու Ջերսիից: Նրանց դեմ քրեական գործ է հարուցված: Դատախազությունը հայտնել է, որ միջադեպի հետ կապված մեղադրվում են 18 անձինք՝ ներառյալ չորս ամերիկացիներ ու երկու կանադացիներ:
Մայիսի 16-ին Ռեջեփ Էրդողանի Վաշինգտոն այցի ժամանակ նրա համակիրները և թիկնազորի անդամները հարձակվել էին Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց:

Աղբյուրը՝ Ազատություն