Հյուսթոնի հայ համայնքը հայտնվել է Հարվի ծովամրրկի կիզակետում (տեսանյութ)
«Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում Հյուսթոնի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Արեգ Սահակյանը պատմում է քաղաքում տիրող ներկայիս իրավիճակի և իրադարձությունների սպասվող ընթացքի մասին:
Հարվի ծովամրրիկն ԱՄՆ-ի Թեքսաս նահանգին հասցրել է ահռելի մեծ վնասներ՝ ջրհեղեղի հետևանքով արդեն իսկ 10 մարդ է զոհվել, Հյուսթոն քաղաքը սուզվել է մոտ 1 մետր ջրի տակ: Հյուսթոնում իրավիճակի և այնտեղ բնակվող մոտ 3000 հայերի կացության մասին հեռախոսազրույցում պատմել է Հյուսթոնի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Արեգ Սահակյանը:
-Կարո՞ղ եք ասել, խնդրում եմ, այժմ որտե՞ղ եք և ի՞նչ վիճակում է գտնվում Հյուսթոն քաղաքը:
-Հիմա Հյուսթոնի վիճակը շատ վատ է, ժողովրդի մեծ մասը անօթևան է մնացել աղետի պատճառով: Մեր տունն ամբողջովին ջրի մեջ է, տեղափոխվել ենք մեր ընկերոջ տուն արդեն երկու օր է: Կարծես բանտարկյալներ լինենք:
-Ի՞նք տեղեկություն են տեղական մարմինները ձեզ տրամադրել: Ե՞րբ կկարողանաք վերադառնալ տուն:
-Մեր ստացած վերջին տեղեկությունն այն է, որ եթե մեկ օրից անձրևը դադարի, պետք է սպասենք ևս երկու օր մինչև ջուրը նվազի: Սակայն տարածքներ կան, որտեղ ջրի բարձրությունը շատ մեծ է և ցամաքելու համար օրեր կպահանջվեն:
-Իսկ եկեղեցին ներգրավվա՞ծ է մարդկանց օգնություն ցուցաբերելու աշխատանքներում:
-Եկեղեցին միշտ պատրաստ է օգնել հայ համայնքին և թիկունք կանգնել նրանց: Այս պահին մեր ծխական խորհրդի անդամների մեծ մասի վիճակը անելանելի է: Վստահ չենք, թե ինչպես ենք օգնելու մեր ժողովրդին, սակայն գիտեմ, որ եկեղեցու հովիվը՝ Տեր Մարտիրոս Հակոբյանը աշխատում է հայ համայնքի անդամների հետ հեռախոսով կապ պահպանել: Փորձում ենք օգնել ինչքանով, որ կարող ենք, սակայն այս իրավիճակում շատ դժվար է այդ անելը:
-Տեղական իշխանությունները պատշաճ օգնություն ցուցաբերու՞մ են մարդկանց:
-Նրանք նավերով են օգնում ժողովրդին: Շատերը փակված են մնացել իրենց տներում և ջրի պատճառով չեն կարողանում դուրս գալ: Այդ առումով իշխանությունները օգնություն են տրամադրում և նրանց դուրս են բերում նույնիսկ ուղղաթիռներով:

Մանրամասները՝ տեսանյութում։