Լրահոս

29.08.2017 18:19


Կարճվել է Վարդան Օսկանյանի որդու դեմ հարուցված քրեական գործը

Կարճվել է Վարդան Օսկանյանի որդու դեմ հարուցված քրեական գործը

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Գործը ձգվում էր փետրվարից. երկար տևեց, մինչև այսօր գրավոր որոշումը դեռ չեմ ստացել, քննիչից ենք տեղեկացել՝ այցելության ժամանակ: Բայց ի սկզբանե պարզ էր, որ իմ պաշտպանյալը հանցանք չի գործել, նրա դեմ հանցակազմ չկար, նրա դեմ ցուցմունք տվողի թյուրմիացության արդյունք էր, հանդիպել են զրուցելու նպատակով, երևի վախեցել է, ասել է, թե իրեն առևանգել են, սպառնացել»,-շեշտեց Տիգրան Աթանեսյանը:

Մանրամասները՝ Tert.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը