Լրահոս

23.12.2010 16:27


Հրանտ Բագրատյանը՝ կառավարությունում մատուռների և Հայ Առաքելական եկեղեցու մասին

Հրանտ Բագրատյանը՝ կառավարությունում մատուռների և Հայ Առաքելական եկեղեցու մասին

Կառավարությունը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համար անհասկանալի է դարձել.

-Ինչ-որ մատուռներ են բացում կառավարության շենքում, աղոթքներ են անում, վարչապետը տերտերների հետ է հայտնվում էկրանին, անհասկանալի բաներ են կատարվում։ Սրանք շատ լուրջ բաներ են։ Սա էր պակաս, արդեն կրոնն ու պետական կառավարումն ամբողջությամբ խառնվել են,-ասել է Հ. Բագրատյանը։

Նա տարակուսել է, թե տնտեսական հարցերի հետ ի՞նչ կապ ունի եկեղեցին։

«Աթեի՞ստ եք, պարո՛ն Բագրատյան» հարցին ի պատասխան նա ասել է, թե աթեիստ չէ, պարզապես. «Կատաղի հակառակորդն եմ Հայ Առաքելական եկեղեցու»։

-Հայոց պետականության կորուստները հիմնականում տեղի են ունեցել հենց եկեղեցու պատճառով։ Ինչպե՞ս կարող է դա եկեղեցի լինել, եթե չի պատկանում որևէ քրիստոնեական ճյուղի և 1500 տարի չի փոխվում։ Անպատժելի մի կառույց է դա՝ Քրիստոսի և հավատքի հետ, իմ կարծիքով, կապ չունեցող։ Մի՞թե դա պարզ չէ։ Եթե եկեղեցին կրթությամբ է զբաղվում, առողջապահությամբ, այդ եկեղեցին պետության կարիք չունի։ Գտնում եմ, որ այն զգալիորեն պետք է բարեփոխվի, և չեմ գտնում, որ տերտերների կամայականությունը՝ ոչինչ չփոխվելու, պետք է գերակայի։ Մեկ անգամ տեսե՞լ եք հայ առաքելական եկեղեցու եկամուտների ու ծախսերի բալանսը մամուլում տպված։ Որտեղի՞ց այդ փողերը։ Ո՞վ է սահմանում մոմի գինը,-ընդգծել է Հրանտ Բագրատյանը և հավելել, թե հենց դա էլ կոչվում է ստվերային տնտեսություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը