Աշխարհ

29.08.2017 17:37


Եվրահանձնաժողովի նախագահ. «Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից»

Եվրահանձնաժողովի նախագահ. «Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից»

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործանախարարների նիստին ելույթով հանդես եկած Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խոսել է Թուրքիայի՝ եվրաանդամակցության շուրջ բանակցությունների մասին: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Յունկերն ասել է, որ այժմ Թուրքիայի և ԵՄ-ի միջև բանակցությունները դադարեցված են ստեղծված իրավիճակի պատճառով:

Յունկերը ավելացրել է, որ պաշտոնական Անկարան՝ մասնավորապես Էրդողանը, ԵՄ-ի և Թուրքիայի միջև անհաջող բանակցությունների ընթացքը ցանկանում է բարդել ԵՄ-ի վրա:

Յունկերի խոսքերով՝ Եվրոպան իրեն այնպես պետք է պահի, որ ցույց տա, որ անհաջող բանակցությունների մեղավորը ոչ թե եվրոպական կողմն է, այլ հենց Էրդողանը:

Նշվել է, որ այժմ Թուրքիան «հսկայական քայլերով հեռանում է» Եվրոպայից:

Նա կարծիք է արտահայտել, որ Էրդողանը այժմ ակնկալում է, որ ԵՄ-ն կհայտարարի Թուրքիայի հետ եվրաանդամակցության շուրջ բանակցությունների ավարտի մասին:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը