Լրահոս

26.01.2010 11:37

Մեքենան գլորվել է ձորը

Հունվարի 25-ին, ժամը 19.50-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն  է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում' ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել եւ ձորը գլորվել «ՎԱԶ-2121» մակ­նի­շի 07 ՏՕ 988 պետհամարանիշի ավտոմեքենան:

Ավտո­մե­քե­նայի վարորդ, 1962 թ. ծնված Ռ. Ասլանյանը դուրս է բերվել ձորից եւ տար­բեր մարմ­նա­կան վնաս­վածք­­­նե­րով տեղա­փոխվել Եղեգնաձորի հի­վանդանոց:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։